Նորություններ

29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ոտքերը մեխել է հատակին. forrights.am

Այս մասին Forrights-ին ահազանգել է նրա մայրը՝ տիկին Մարինեն։

Նա փոխանցել է որդու խոսքերը՝ եթե ես չեմ գողացել, ինչի՞ գնամ նստեմ․

«Չկատարած հանցանքի, գտած ապրանքի համար էս օ՞րն են գցում մարդուն, որ իր կյանքի վրա էսքան խաչ քաշի։ Ո՞ւր ա արդարությունը, ո՞ւր ա․․․Փրկեք տղուս, աղաչում եմ»։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ասել են,  որ տեղյակ են կալանավորի արարքի մասին և այս պահին արագ արձագանքման խումբն արդեն մեկնել է ՔԿՀ։

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացրել է, որ այս պահին Տիգրանի հետ կատարվում են Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից համապատասխան բացատրական աշխատանքներ։

Տիգրանն ինքն էլ ասում է, որ առանց այդ էլ վատ առողջությունը էլ ավելի է վատթարացնում «հանուն արդարության, որ ապացուցի իր անմեղությունը»։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով։

 

Back to top button
Close