ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Երկու փղերի մահացու մենամարտը նկարահանվել է

ՀԱՀ Կրյուգերի Ազգային այգու այցելուները նկարահանել են երկու փղերի մահացու մենամարտը, հայտնում է Lenta-ն:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մավուզո անունով տարեց փղի վրա հարձակվում նրա ցեղակիցը: Այնուհետեւ երկու խոշոր կենդանիները կյանքի ու մահվան պայքար են սկսում: Փղերը հարվածում են միմյանց եւ մենամարտում կնճիթներով: Արդյունքում երիտասարդ մրցակիցը գետնին է տապալում Մավուզոյին: Վերջինս փորձում է բարձրանալ, սակայն ուժերը չեն բավարարում։

Մավուզոյին օգնության է գալիս փղերի հոտը: Նրանք շրջապատում են մահացող եղբայրակցին եւ անհաջող փորձում են բարձրացնել նրան՝ կենդանին մահանում է ծերության պատճառով: Միջադեպից մի քանի օր անց արգելոցի աշխատողները նրան տեղափոխել են բաց տարածք: Փղերի հոտը կրկին հավաքվել է Մավուզոյի մոտ՝ հրաժեշտ տալու: Ավելի ուշ մեռած փիղը կերակուր է դարձել քաղցած առյուծների համար:

Կրուգերի Ազգային այգին գտնվում է ՀԱՀ-ի հյուսիս-արեւելքում: Դրա տարածքում բնակվում են շուրջ 1,5 հազար առյուծներ, 12 հազար փղեր, 2,5 հազար գոմեշներ, շուրջ հազար ընձառյուծներ եւ հինգ հազար ռնգեղջյուրներ:

Back to top button
Close