Նորություններ

Արսեն Ջուլֆալակյանի մանդատը կտրամադրվի Նարեկ Ղահրամանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում, հիմք ընդունելով «Ազգային Ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» ԱԺ նախագահի արձանագրությունը, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Սամվելի Ղահրամանյանին տալու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

ԿԸՀ նիստում քննարկվել է նաև 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին հարցը։ Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ որոշմամբ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել մարտի 14-ը, սեպտեմբերի 26-ը և հոկտեմբերի 17-ը:

Back to top button
Close