Նորություններ

Փաշինյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ են նշանակվել:

Ըստ այդմ՝ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Մազմանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

Back to top button
Close