Նորություններ

Հանձնել եմ covid-19-ի թեստ, մեկուսացած եմ. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական, քաղաքագետ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։
Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն»։

Back to top button
Close