Նորություններ

Խաչքարն ընկել է տղամարդու վրա. նա տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Վերջինը մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել են ուղղել և տրակտորիստի՝ կոշով այն բարձրացնելուց հետո խաչքարն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչից հետո էլ վերջինս տեղում մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Back to top button
Close