Նորություններ

Քննարկվել են ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Կառլոս Լենտիխոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄԷԳ-ի կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող և նախատեսվող ծրագրերը՝ ուղղված Հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱԷՄԳ-ի՝ ՀՀ-ում տարբեր առաքելությունների արդյունքներին։ Կարևորելով դրանց շարունակականության ապահովումը՝ նախարար Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին վերաբերող, ինչպես նաև ՀԱԷԿ -ի անվտանգության բարձրացմանն ուղղված հարցեր։

 

Back to top button
Close