ՄիջազգայինՆորություններ

Նիագարա ջրվեժը նույնպես կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով

Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունն ու հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվելու միջոցառմանը: Այն, ըստ դեսպանության ֆեյսբուքի էջի հրապարակման, կմեկնարկի ժամը 22-ին և կտևի 15 րոպե։

Նախաձեռնությունն իրականացվում է Կանադայում ՀՀ դեսպանության և Նիագարա ջրվեժի լուսավորման խորհրդի համագործակցությամբ: Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Դուբայի Բուրջ Խալիֆան, մի քանի վայրկյանով նույնպես լուսավորվել էր հայկական եռագույնով։

 

Back to top button
Close