Սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում Հայաստանի Անկախության օր է հռչակվել

Այս տարի լրանում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման մեկ դարը:
Հռչակագրում նշված է, որ այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, այլև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ շարունակում է ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը:
Իսկ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատունը, Մյուրիել Բաուզերի դիտարկմամբ, նպաստում է մշակույթների բազմազանությանն ու ամերիկացի ուսանողների գիտելիքների հարստացմանը:
Հռչակագրի վերջին մասում Բաուզերը Հայաստանի դեսպանատան աշխատողներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով և հույս հայտնել, որ կշարունակվի դեսպանատան և Կոլումբիայի շրջանի միջև համագործակցությունը:
Հավելենք, որ այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակը։