Նորություններ

«71 հոգուն պարգևատրելը միանշանակ արդարացված էր». Դավիթ Տոնոյան

Այսօր Հայաստանի անկախության օրն է: Անկախության հռչակումից անցել է 29 տարի: Տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել:

«Անկախությունը մարդու հոգուց է սկսվում, այլ ոչ միայն սահմանից, և անկախության երաշխավորը ոչ միայն բանակն է, այլ նաև ժողովուրդն է և իր ծոցից ծնված ՀՀ զինված ուժերը»,- այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղ բանակցային գործընթացը տապալված է, և մեղավորը հայկական կողմն է, հայտարարեց.

«Եթե Ալիևը չի բանակցում, ուրեմն իր համար բանակցություններ գոյություն չունեն: Իրականության մեջ ինքն իրեն պետք է մեղադրի բանակցությունները տապալելու մեջ, մեղադրում է հայկական կողմին»:

Հարցադրմանը, թե տավուշյան դեպքերից հետո 71 հոգու պարգևատրումն արդարացվա՞ծ էր, թե՞ ոչ, Տոնոյանն ընդգծեց.

«71 հոգուն պարգևատրելը միանշանակ արդարացված էր»:

«Ես մաղթում եմ մեր ժողովրդին ուժ և տոկունություն՝ հաղթահարելու բոլոր այն փորձությունները, որոնք կանխատեսել են: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը միայն հաղթանակներ է բերելու, որովհետև մեր ցանկացածը, կամեցածը արդար է»,- եզրափակեց նախարարը:

Back to top button
Close