Նորություններ

Հայտնաբերված արկը տեղափոխվել է անվտանգ տարածք

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:52-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ նկատել է արկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։
Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահութուն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը:

Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ վնասազերծելու նպատակով:

Back to top button
Close