ՄիջազգայինՆորություններ

Բիլ Գեյթսը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի ժամկետի մասին

Կորոնավիրուսային համաճարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին: Այդ ժամկետն է նշել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News-ին տված հարցազրույցում:

«Բայց 2021թ.-ին մենք կարող ենք գցել վիրուսի տարածման տեմպը, եթե կարողանանք գլոբալ մոտեցում ցուցաբերել: Փառք Աստծո, պատվաստանյութերի մշակման տեխնոլոգիաներն արդեն առկա են, ֆինանսավորումը ստացվել է, ընկերությունները տրամադրել են իրենց լավագույն մասնագետներին: Ուստի ես լավատես եմ, այն հավերժ չի շարունակվի»,-ասել է նա:

Ըստ Գեյթսի՝ համաճարակի ընթացքում պատվաստումների մակարդակը նվազել է 14 տոկոսով և վերացրել նախորդ 20 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը: Նա նաև հիասթափություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները ջանքեր չի գործադրում ավելի աղքատ երկրներում պատվաստանյութեր արտադրելու և տարածելու ուղղությամբ:

Օգոստոսի սկզբին Microsoft-ի հիմնադիրն ԱՄՆ-ում անցկացված կորոնավիրուսային թեստերի մեծ մասը համարել էր բոլորովին անօգուտ, և ակնարկելով առողջապահական մարմիններին՝ նշել, որ հետազոտության համար շատ երկար ժամանակ է պահանջվում եւ սահմանափակ թվով քաղաքացիներ ունեն ախտորոշման հնարավորություն:

Աղբյուր՝ Lenta.ru

Back to top button
Close