ՆորություններՍպորտ

Սոնի պոկերը հաղթանակ պարգևեց Տոտենհեմին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Սաութհեմփթոնին»:

Մոուրինյոյի թիմը 5-2 հաշվով կամային հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ: 32-րդ րոպեին Դենի Ինգսը բացեց խաղի հաշիվը: Գոլին լոնդոնյան թիմը պատասխանեց Սոնի պոկերով ու Քեյնի գոլով: Հանդիպման վերջնամասում Լյորիսի դարպասին 11 մետրանոց հարվածը հստակ իրացրեց Ինգսը՝ ձևակերպելով դուբլ: «Տոտենհեմը» դարպասի ուղղությամբ 6 հարված կատարեց, որից 5-ն ավարտվեց գոլով: Ընդ որում, Քեյնը կատարեց նաև 4 գոլային փոխանցում:

Մոուրինյոյի թիմն ԱՊԼ-ի առաջին տուրում պարտվել էր «Էվերթոնին»:

Back to top button
Close