ՄիջազգայինՆորություններ

Բազմամարդ ցույցեր, բախումներ հատուկջոկատայինների հետ, բերման ենթարկվածներ. ի՞նչ է կատարվում Բելառուսում

Բելառուսի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ հանրահավաքներ եւ երթեր:

Մինսկի կենտրոնում մեծաթիվ հատուկջոկատայիններ են կենտրոնացված, արգելափակվել են քաղաքի կենտրոնական հատվածն ու մի քանի կամուրջներ, փակ են մետրոպոլիտենի որոշ կայարաններ: Բազմամարդ երթ է տեղի ունենում:

Բողոքի ակցիաներ են ընթանում  նաեւ Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում, Մոգիլյովում եւ այլ քաղաքներում:

Բրեստում եւ Գրոդնոյում ուժայինները ցուցարարների նկատմամբ կոշտ միջոցներ են կիրառել՝ ուժ գործադրելով բերման ենթարկել մարդկանց: Տեսանյութերից մեկում երեւում է, որ սևազգեստ և սաղավարտ հագած տղամարդն օդ է կրակում՝ ցույցի մասնակիցներին ցրելու համար:

 

 

 

 

 

 

Back to top button
Close