ՄիջազգայինՆորություններ

Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետության» առաջնորդներից մեկին

Իրաքցի ուժայինները հայտնել են, որ կարողացել են կանխել  Բաղդադում նախատեսված մի քանի ահաբեկչություններ և ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին : Այս մասին հայտնել է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը:

Բաղդադի ազգային անվտանգության ծառայության տվյալներով ՝ զինյալների առաջնորդը նախապատրաստում էր ահաբեկչություններ Արբաինի՝ Աշուրայի սգո օրվա առիթով շիաների ամենամյա հիշատակի երթի ժամանակ: Անվտանգության աշխատակիցները դարանակալել են եւ ձերբակալել նրան:

2017թ.-ի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարեցին ԻՊ-ի նկատմամբ իրենց հաղթանակի մասին, բայց բանակը, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի և աշխարհազորային ստորաբաժանումների աջակցությամբ, շարունակում է գործողություններն ահաբեկիչների «քնած բջիջները» բացահայտելու համար:

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Back to top button
Close