ՄիջազգայինՆորություններ

Մարիա Կոլեսնիկովան քննչական մեկուսարանից դիմել է բելառուսներին

Ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության ձերբակալված անդամ Մարիա Կոլեսնիկովան «Ճշմարտության երթին» ընդառաջ քննչական մեկուսարանից դիմել է բելառուսներին: Նրա խոսքերը մեջբերում են ընդդիմադիր տելեգրամ-ալիքները:

«Ազատության համար արժե՛ պայքարել: Մի՛ վախեցեք ազատ լինելուց», — իր կարճ ուղերձում նշել է Կոլեսնիկովան:

«Ես երջանիկ եմ, որ բելառուս եմ: Դուք անհավատալի եք: Ես ոչ մի բանի համար չեմ զղջում և այսօր էլ կվարվեի նույն կերպ»,-ասել է նա `շնորհակալություն հայտնելով իր ընտանիքին, ընկերներին, միջազգային և մշակութային հանրությանը՝ աջակցության համար:

Հիշեցնենք, որ դատարանը երկարացրել է Կոլեսնիկովայի կալանքի ժամկետը՝ մինչեւ նոյեմբերի 8-ը: Նա, ինչպես նաև Համակարգող խորհրդի իր գործընկեր Մաքսիմ Զնակը, անցնում են պետական իշխանությունը զավթելու կոչերի գործով:

Աղբյուր՝ mk.ru

Back to top button
Close