ՄիջազգայինՆորություններ

«Ես սարսափած եմ, խուճապի մեջ եմ, նույնիսկ չեն թողնում գլուխս դուրս հանեմ». Ռիտա Դակոտան չի կարողանում լքել Թուրքիան

30-ամյա Ռիտա Դակոտան տհաճ իրավիճակի պատանդ է դարձել: Երգչուհին մնացել է միջերկրածովյան հանգստավայրում: Նա իր սիրելիի հետ մի քանի օրով հանգստի է մեկնել Կեմեր: Սակայն այժմ Ռիտան չի կարող հասնել Ռուսաստան, որտեղ նախատեսված են բազմաթիվ  համերգներ և աշխատանքային միջոցառումներ: Օդանավակայանում նա կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ արդյունքը դրական է եղել:

Այժմ Ռիտային հարկադրաբար մեկուսացրել են հյուրանոցում, որտեղ նրան տեղավորել են առանձին սենյակում: Ռուսաստանցի երգչուհուն հսկում է անվտանգության աշխատակիցը, ով հետեւում է, որ կինը չլքի տարածքը: Աստղը միայն մեկ շաբաթ անց կկարողանա  նոր թեստ հանձնել: Ֆյոդոր Բելոգայը նույնպես մեկուսացված է, բայց այլ սենյակում, չնայած նրա թեստը  բացասական  արդյունք է ցույց տվել:

«Ես վախեցած եմ, սարսափած եմ, ես խուճապի մեջ եմ: Մնացել եմ Թուրքիայում: Նրանք ինձ դուրս չեն թողնում, ես փակված եմ չորս պատերի մեջ: Ինձ անմիջապես մեկուսացրեցին, նրանք հրաժարվում են երկրորդ թեստավորումն անելուց: Ես օտար երկրում եմ, հարգում եմ նրանց օրենքները: Մեկ շաբաթ անց ես մեկ այլ թեստ կհանձնեմ: Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ այժմ հանգստյան օր է, և հյուպատոսությունները չեն աշխատում»,-ասել է երգչուհին:

«Ես ունեմ երեք տարեկան երեխա տատիկի հետ: Ռուսական թեստերը ցույց են տալիս, որ ես առողջ եմ, իսկ տեղական թեստերը ցույց են տալիս, որ ինձ պետք է մեկուսացնեն փոքր սենյակում, ինձ պետք է հետեւի անվտանգության աշխատակիցը, որը ռադիոկապի սարքը ձեռքին կանգնած է իմ դռան առաջ: Նույնիսկ չեն թողնում գլուխս դուրս հանեմ», — պատմել է Դակոտան: Միևնույն ժամանակ, Ռիտան մեկ անգամ արդեն վարակված է եղել կորոնավիրուսով. նրա մոտ հիվանդությունն ախտորոշվել էր օգոստոսի 3-ին:

Աղբյուր՝ cosmo.ru

Back to top button
Close