Նորություններ

Մահացել է Նորայր Դավիդյանցը

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար  Շուշան Դանիելյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանցի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ:

Նորայր Դավիդյանցը 70  տարեկան էր:

Կենսագրական տվյալներ

19661972 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1972-1973 թթ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում։ 19761980 թթ. այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում։ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ներկայացրած ծրագրի «A-948» գիտական թեմայի ղեկավար-մենեջեր:

1973-1995 թթ. եղել է Երևանի թիվ 6 կլինիկական հիվանդանոցի այրվածքային բաժանմունք՝ վիրաբույժ1982 թվականից՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ այրվածքային վիրաբուժության գծով, 19851991 թթ. ՝ Մանկական այրվածքաբանության բաժանմունքի վարիչ, 1991-1995 թթ. ՝ Այրվածքների կենտրոնի ղեկավար, 1995-2003 թթ. ՝ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքային գիտական կենտրոնի ղեկավար։ 1996 թվականին այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Նյու Յորքի Կոռնելի անվան համալսարանում։ 1996 թվականին ղեկավարել է ՀՀ ԳԱԱ «Ծանր այրվածքների բուժումը» գիտական թեման։

2003 -2007 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Back to top button
Close