ՆորություններՍպորտ

«Ռոման» Ա Սերիայի 1-ին տուրի խաղում չհաղթեց. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Ա Սերիայի 1-ին տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Վերոնային»։ Թեպետ թիմերը խաղի ընթացքում պարբերաբար սպառնում էին միմյանց դարպասին, բայց գոլեր այդպես էլ չարձանագրվեցին։

Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մի քանի իրական պահ ունեցավ, սակայն դրանք գոլերի վերածել չհաջողվեց։

Այսպիսով, մրցաշրջանի մեկնարկում թիմերը մեկական միավոր վաստակեցին։
Back to top button
Close