ՄիջազգայինՆորություններ

Իրանը հայտնել է, թե ումից է վրեժ լուծելու գեներալ Սոլեյմանիի սպանության համար

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար վրեժխնդրության թիրախը միայն նրանք են, որոնք մասնակցել են նրա սպանությանը։ Այս մասին ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին:

Politico թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանի իշխանություններին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսին վերացնելու հնարավորությունը դիտարկելու համար՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ դեսպանի սպանության Թեհրանի ծրագրերի վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են: Միաժամանակ նա պարզաբանել է, որ Թեհրանը չի մոռանա և չի ների Վաշինգտոնին Սոլեյմանիի «վախկոտ սպանության» համար:

«Պարո՛ն Թրամփ, վրեժխնդրությունը մեր մեծն գեներալի համար իրական է և լուրջ: Կարծում եք, որ մեր եղբոր և նահատակի արյան համար մենք հարված կհասցնե՞նք Հարավաֆրիկյան Հանրապետությունում գործող կին դեսպանին: Մենք հարված կհասցնենք նրանց, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են այս մեծ մարդու սպանությանը»,-նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը:

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020թ․ հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից։

regionmonitor.com

Back to top button
Close