ՆորություններՍպորտ

Հոլանդը շարունակում է տխրեցնել մրցակիցների դարպասապահներին․ Բորուսիան վստահ հաղթանակ տարավ

Դորտմունդում կայացած Բունդեսլիգայի 1-ին տուրի խաղում տեղի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց Մյոնխենգլադբախից «Բորուսիային» և հաղթանակ տարավ 3: 0 հաշվով:

35-րդ րոպեին Ջովաննի Ռեյնան բացեց խաղի հաշիվը, 54-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը հստակ իրացրեց նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածը՝ 2-0, իսկ 77-րդ րոպեին նորվեգացին ձևակերպեց վերջնական արդյունքը՝դառնալով դուբլի հեղինակ:

Հաջորդ տուրում «Բորուսիան» սեպտեմբերի 26-ին արտագնա խաղում կխաղա «Աուգսբուրգի» հետ, իսկ «Բորուսիա Մ»-ն նույն օրը կմրցի «Յունիոնի» հետ:

armsport.am

Back to top button
Close