Նորություններ

Հրդեհ է բռնկվել բեռնատարի կցորդիչում, որը տեղափոխում էր 24 տոննա կարագ. վարորդի ինքնազգացողությունը վատացել է

Սեպտեմբերի 19-ին, ժամը 11։33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 11-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող «Scania» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Լևոն Մ․, ծնված 1961 թ․) կցորդիչում, որը ըստ նախնական տվյալների, տեղափոխում էր 24 տոննա կարագ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։30-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել է կցորդիչը։ Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ վարորդը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Back to top button
Close