ՄիջազգայինՆորություններ

Վրաստանի ՀՆԱ-ն 2020-ի 1-ին կեսին կրճատվել է 5․6%-ով

Թարմացված տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Վրաստանի համախառն ներքին արդյունքը 2020-ի հունվար-հունիսին նվազել է 5․6%-ով։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ այն կազմել է $ 7 մլրդ 352 մլն:

Ամենամեծ աճը գրանցվել է առողջապահության և սոցիալական ծառայությունների (13.9%), կրթության (9.6%), հանքարդյունաբերության (6.4%), գյուղատնտեսության ոլորտներում (4.7%-ով):

Ամենամեծ անկումը գրանցվել է մասնագիտական, գիտական ​​և տեխնիկական գործունեությունների (20․4%), տրանսպորտի և պահեստավորման (17․9%), շինարարության (17․8%) ու առևտրի (11․2%) ոլորտներում։

Back to top button
Close