ՆորություններՍպորտ

Փյունիկի նախկին գլխավոր մարզիչը կստանձնի Սլավիայի գլխավոր մարզչի պաշտոնը

«Ենիսեյի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հաստատել է, որ կստանձնի «Սլավիայի» գլխավոր մարզչի պաշտոնը.

«Ես բանավոր համաձայնություն ունեմ «Սլավիայի» հետ: Ամեն ինչ պարզ կդառնա երկուշաբթի»,-ասել է 66-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ «Սլավիայի» նախագահը հայտնել էր, որ Տարխանովը կգլխավորի Սոֆիայի «Սլավիան».

«Տարխանովը վերադառնում է: Նրա պայմանագիրը կլինի այնքան ժամկետով, որքանով նա կցանկանա»,-ասել էր «Սլավիայի» նախագահը:

2015/2016 մրցաշրջանում Տարխանովը «Սլավիայում» աշխատել էր:

Տարխանովը մինչ «Ենիսեյը» գլխավորելը աշխատել էր Երևանի «Փյունիկում»՝ որպես գլխավոր մարզիչ, այնուհետև՝ որպես ակումբի փոխնախագահ: Նաև տարբեր ժամանակներում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Թերեկը», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին» և «Ուրալը»:

armsport.am

Back to top button
Close