Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 15․07 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 18-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 6000 քմ,

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում՝ 1000 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 7 հա, 3  հա, 2 հա, 2 հա,

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում՝ 3700 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 15․07 հա:

Back to top button
Close