ՆորություններՍպորտ

Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական

Ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին:

Մարաշլյանը հավաքական հրավիրված 26 խաղացողների ցանկում է:

Հիշեցնենք, որ երկար ժամանակ ՀՖՖ-ն փորձում էր վերջինիս հրավիրել հավաքական, սակայն Ռոսսին մեկ անգամ չէ, որ նշել է Ուրուգվայի հավաքականում խաղալու ցանկության մասին:

Սակայն ՖԻՖԱ-ի նոր կանոնադրության համաձայն, եթե ֆուտբոլիստը մեկ խաղ է անցկացրել ինչ-որ հավաքականի կազմում, կարող է այլ երկրի հավաքականում հետագայում խաղալ, եթե այդ մեկ խաղը խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի հանդիպում չէ:

armsport.am

Back to top button
Close