Նորություններ

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. այրվել է 700 հակ անասնակեր

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։58-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պառնի համայնքում այրվում է անասնակեր, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ ժամը 19։06-ին։ Այրվել է Դավիթ Մարգարյանին պատկանող անասնակերը՝ մոտ 700 հակ։

Back to top button
Close