Նորություններ

Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը եւս չորս երկրների հետ. Հայաստանը դրանց թվում չէ

Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է ավիահաղորդակցությունը Ղազախստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նիստի արդյունքներով որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթները Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) եւ Բելառուսի (Մինսկ) հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չվերթները նշված պետություններ կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, հստակեցրել են շտաբում։

Բացի այդ, օպերշտաբը հայտարարել է սեպտեմբերի 27-ից Հարավային Կորեայի հետ ավիահաղորդակցության վերսկսման մասին:

«Նիստի արդյունքներով որոշում է կայացվել սեպտեմբերի 27-ից փոխադարձ հիմունքներով վերսկսել միջազգային չվերթները Հարավային Կորեայի (Սեուլ) հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, հստակեցրել են շտաբում:

Back to top button
Close