Նորություններ

Ականի պայթյունի հետևանքով Ճամբարակի ԱԿ հոսպիտալացված զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ

Փակ գանգուղեղային տրավմայով Ճամբարակի առողջության կենտրոն հոսպիտալացված պայմանագրային զինծառայող Արգիշտի Կիրակոսյանը հետազոտվել և տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը:

39-ամյա զինվորականը վնասվածքը ստացել է սեպտեմբերի16-ին՝ Վահան գյուղում:

«Անմիջապես տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ՝ հետագա մասնագիտական բուժումը ստանալու համար: Անհրաժեշտ էր նեղ մասնագիտական, նեյրոխիրուրգիական հետազոտություն: Գիտակցությունը պարզ էր, ուղղակի հետագա բարդություններից խուսափելու համար նպատակահարմար էր հոսպիտալ տանելը»,-ասաց Մելքումյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը Ճամբարակի բնակիչ է:

Back to top button
Close