Նորություններ

Քաղաքացին ահազանգում է՝ իրերը երեք ամիս է՝ մաքսատանն է. բաց նամակ ՀՀ վարչապետին

4,5 տարի Իսպանիայի Բարսելոնա քաղաքում բնակվելուց հետո մի քանի ամիս առաջ Հայաստան վերադարձած Նարեկ Մանգասարյանը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա նշում է, որ Հայաստան բերված եւ իրեն պատկանող իրերը արդեն երեք ամիս է՝ մաքսատանն են, եւ չի կարողանում դրանք վերցնել:

Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Ես՝ Նարեկ Մանգասարյանս, 4,5 տարի Բարսելոնայում բնակվելուց հետո վերադարձել եմ հայրենիք, որովհետև բազմիցս լսել եմ վարչապետի հորդորը հայրենադարձության վերաբերյալ:

Վերադառնալով Հայաստան՝ ինձ հետ բերել եմ նաև ինձ պատկանող իրերը, սակայն 3 ամիս է՝ դրանք գտնվում են մաքսատանը,և չեմ կարողանում վերցնել: Մաքսատանը օր օրի գումար է կուտակվում կայանատեղի վճարումների համար և աջակցելու փոխարեն Մաքսային կոմիտեն տարբեր անհեթեթ պատճառաբանություններ է բերում։

Դիմում եմ Ձեզ, պարոն վարչապետ, խնդրում ու պահանջում եմ խիստ հետևողականություն սահմանել ՀՀ մաքսային կոմիտեի նկատմամբ, քանզի ամբողջ մաքսային համակարգում բարձիթողի իրավիճակ է տիրում, որը հանգեցնում է ինձ պես բազմաթիվ հայրենադարձների խոր հիասթափությանը։ Ունեմ 2 անչափահաս երեխա, ապրում եմ վարձով, չունեմ աշխատանք,իսկ Բարսելոնայում 4,5 տարիների ընթացքում աշխատած ամբողջական գումարս ներդրել եմ գույք գնելուն, որը ուղարկել եմ ՀՀ և այս պահին գտնվում է մաքսատանը։

Պարոն Փաշինյան, խնդրում եմ հաշվի առնել ծանր սոցիալական վիճակս՝ ակնկալելով Ձեր հրատապ ու արդարացի միջամտությունը։ Կանխավ շնորհակալություն»:

Back to top button
Close