ՆորություններՔո ձայնը

«Հեղափոխությունը բերեց ապակայունացում և ամենաթողություն»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է.

Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմա է: Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ, փիլիսիփոյական խնդիր է:

Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց և այդ առում այն դժվար է դա հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում և ամենաթողություն և այդ առումով այն կարելի անվանել հեղափոխություն:

Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողան մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:

Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի է դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:

Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է. մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման:

Եթե արմատապես պարզվեց իրավիճակը, ապա սա է այսօրվա պահանջը:

Back to top button
Close