Նորություններ

Դեռահաս աղջկա մոտ չկա կուրություն. Սուրբ Աստվածամայր ԲԿ

Երեկ սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում էր «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ #ՉԿԱ կուրություն:

2003 թվականին ծնված աղջիկը սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ: Կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում MRT 3T հետազոտություն, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ առաջատար ակնաբուժական կլինիկայում, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:

Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:

❗️❗️Արդեն այսօր կրկնակի անգամ աղջիկը հետազոտվել է ակնաբույժի կողմից: Երեխայի մոտ ախտորոշվել է թույլ աստիճանի հեռատեսություն, նշանակվել է ակնոց, որով տեսողությունը հավասար է 1,0-ի (100 տոկոս):

Կատարվել է նաև ակնահատակի նեղ զննություն, արդյունքում որևէ ախտաբանական շեղում չի հայտնաբերվել: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում:

Մեկ անգամ ևս շեշտենք, որ երեխայի մոտ առաջացած գանգատները որևէ կապ չունեն գարդասիլի պատվաստման հետ:

Back to top button
Close