Նորություններ

Գյումրու քաղաքապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել. ևս 26 աշխատակից թեստավորվել են

Սամվել Բալասանյանը COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բալասանյանի ինքնազգացողությունը լավ է, բայց գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Լուրը մեզ Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նաև նրա մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը:

«Երեկ քաղաքապետի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Իրեն լավ է զգում: Այս ընթացքում կաշխատի հեռավար: Թեստավորման արդյունքը դրական է նաև փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի մոտ»,-ասաց նա:

Առաքելյանի խոսքով՝ քաղաքապետից ու փոխքաղաքապետից բացի, քաղաքապետարանի ևս 26 աշխատակից թեստ են հանձնել, բոլորի պատասխանները բացասական են:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239–ով և դարձել 46 910։ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3330 մարդ, կատարվել է 255 927 թեստավորում, առողջացել են վարակվածներից 42 369–ը։ Գրանցվել է մահվան 926 դեպք (+1)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածներների թիվն ավելացել է 2–ով և դարձել 285։

armeniasputnik.am

Back to top button
Close