ՄիջազգայինՆորություններ

Կորոնավիրուսը Վրաստանում

Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 182-ով:

StopCov-ի տվյալներով` վարակվածների ընդհանուր թիվը  3 119 է: Վերջին մեկ օրում ապաքինվել ու դուրս է գրվել 13 մարդ, պանդեմիայի ողջ ընթացքում ապաքինվածների թիվը   1 435 է, մահվան ելքերով դեպքերը 19-ն են:

Կարանտինում  6 633 մարդ է, 41 վարակված քաղաքացի հայրենիք է վերադարձել արտերկրից:

Չնայած դեպքերի կտրուկ աճին՝ կառավարությունը չի շտապում խիստ սահմանափակումների գնալ, վարչապետն արդեն հայտարարել է, որ պանդեմիայի սկզբում կիրառված արգելքները  չեն կրկնելու, իշխող կուսակցությունը նշել է, որ երկիրը լիարժեք պատրաստ է  խորհրդարանական ընտրություններին։

aliq.ge

Back to top button
Close