Նորություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 17-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 5000 քմ, 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1․5 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2 հա, Ավան վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2000 քմ, Այնթապ գյուղում՝ 1․5 հա,

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 9000 քմ,

Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 7 հա:

Back to top button
Close