ՆորություններՍպորտ

Խաղի ընթացքում 3-4 ինֆարկտ ստացա. Կամպանյա

Եվրոպա  լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ «Ֆոլա Էշի» հետ հաղթական խաղից հետո «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան կիսվեց տպավորություններով.

«Խաղի ընթացքում ես 3-4 ինֆարկտ ստացա: Մենք շատ լավ սկսեցինք խաղը, և կրկին չիրացրեցինք մեր գոլային պահերը: Մենք սկսեցինք մրցակցին հնարավորություն տալ, որ ավելի լավ խաղան: Միգուցե մենք շատ ուրախացանք գոլ խփելուց, և դրանից հետո գոլ բաց թողեցինք ու խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի: Թիմը լավ էր խաղում, փորձում էր պրեսինգ անել և 11 մետրանոց նշանակվեց մեր դարպասին: Կարող եմ ասել, որ ֆուտբոլիստները նվիրվեցին խաղին ու ամեն ինչ արեցին, այդ պատճառով խաղավերջում վաստակեցինք 2՝ 11 մետրանոց հարված: Մենք գնդակով լավ ենք խաղում, մեզ ուղղակի հարկավոր է աշխատել պահերի իրացման վրա: Եթե դուք տեսնեիք՝ հանդերձարանում ինչ էր կատարվում.. բոլորս բղավում էինք և հուզված էինք: Մենք հիմա ավելի հանգիստ ենք: Սա այն էր, ինչ պետք էր մեզ:

Մենք պայքարում ենք և փորձում ենք իրացնել մեր բոլոր պահերը: Կարող էր ավելի լավ ստացվել ամեն ինչ, բայց սրանք յուրահատուկ էմոցիաներ են: Բնավորությունն ամենակարևորն է: Մենք տեսանք, որ ֆուտբոլիստները չկոտրվեցին և ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար: Ես շատ ուրախ եմ իմ ֆուտբոլիստներով՝ ներկայացնելով Հայաստանը»,- ասել Է Կամպանյան:

armsport.am

Back to top button