Նորություններ

Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվը մոտենում է 300․000-ին

Թուրքիայում սեպտեմբերի 16-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.645 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․771 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.342 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 262.602 մարդ, իսկ 1.351 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 296.391 և մահվան 7․249 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 855.180-ի։

Աղբյուր`    Ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button
Back to top button
Close