ՆորություններՍպորտ

Մխիթարյանի թիմակիցը մոտ է Լեսթեր տեղափոխությանը

«Ռոմայի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերը համաձայնեցրել է պայմանագիրը անգլիական «Լեսթերի» հետ։

Ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Նիկոլո Շիրան տեղեկացնում է, որ թուրք ֆուտբոլիստը անգլիական ակումբ է տեղափոխվելու վարձակալությամբ 3 միլիոն եվրոյի դիմաց։ «Լեսթերը» վարձակալության ավարտին պարտադիր պետք է գնի նրա տրանսֆերը 25 միլիոն եվրոյով։

Ունդերը պայմանագիր է համաձայնեցրել մինչև 2025 թվականը։ Նա տարեկան 3,5 միլիոն եվրո է վաստակելու։

Ունդերը «Ռոմայում» խաղում է 2017 թվականից։ Նա 70 հանդիպման է մասնակցել հռոմեական թիմի կազմում ու 13 գոլ խփել։

armsport.am

Back to top button
Close