Նորություններ

Տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (արական սեռի) ինքնասպանության փորձը։

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Back to top button
Close