ՆորություններՍպորտ

Կլոպ․ Լիվերպուլից հեռանալուց հետո անմիջապես նոր ակումբ չեմ գլխավորի, կգնամ արձակուրդի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վերահաստատել է, որ թիմից հեռանալու մտադրություն չունի։ Նա 4 տարվա պայմանագիր ունի «մերսիսայդցիների» հետ ու երջանիկ է այստեղ։

«Ինձ շատ են տալիս այդ հարցը։ Երբեք չեմ լսել, որ այդ նույն հարցը տան Պեպ Գվարդիոլային, թեպետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է մյուս տարի։

Ես դեռևս չորս տարվա պայմանագիր ունեմ, որը ֆուտբոլում հավերժություն է թվում։ Այս ընթացքում ամեն ինչ կարող է պատահել։ Ես նախընտրում եմ չորս տարի հետո մտածել պայմանագիրը երկարաձգելու, կամ չերկարաձգելու մասին։

Եթե դա տեղի չունենա, ապա ես արձակուրդ կգնամ։ Ես հաստատ չեմ գլխավորի մեկ այլ ակումբ «Լիվերպուլից» հեռանալուց հետո հաջորդ մրցաշրջանում։ Ես դադար կվերցնեմ մեկ տարով»,-Կլոպի խոսքն է մեջբերում Goal-ը։

armsport.am

Back to top button
Close