ՄիջազգայինՆորություններ

Իրանի նախագահ. «Ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ փորձն ապարդյուն է»

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ-ի փորձը ձախողված է համարել:

Սեպտեմբերի 15-ին կառավարության նիստում անդրադառնալով Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու նպատակով ձգանի մեխանիզմն ակտիվացնելու ԱՄՆ ջանքերին, Ռոհանին ասել է, որ ձգանի մեխանիզմը նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների համար: Նա հավելել է. «ԱՄՆ-ը դուրս է եկել այս միջազգային պայմանագրից և ձգանի մեխանիզմն ակտիվացնելու իրավասություն չունի»:

Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «նոր դավադրություն» սկսել Իրանի ժողովրդի դեմ, հավելելով, որ Անվտանգության խորհրդի և եվրոպական երեք երկրների անդամները դեսպանների մակարդակով, Չինաստանը և Ռուսաստանը և ԱԽ-ի մյուս անդամները դեմ են հանդես եկել ձգանի մեխանիզմին, հետևաբար ԱՄՆ-ը չի կարող օգտագործել ՀԳՀԾ-ում ներգրավված մեխանիզմները Իրանի դեմ Անվտանգության խորհրդի  կողմից սահմանված պատժամիջոցները վերադարձնելու համար:

Ռոհանին նախազգուշացրել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների վերսկսման բոլոր լուրջ հետևանքները կրում են այն երկրները, որոնք հարաբերություններ հաստատեցին Իսրայելի հետ՝ «խախտելով տարածաշրջանային կանոնները և անվտանգությունը»:

Back to top button
Close