Նորություններ

«Սա բոլորի հարցն է». առեւտրականները կրկին Կառավարության դիմաց են

Առեւտրականներն ասօր՝ սեպտեմբերի 16-ին, կրկին Կառավարության դիմաց են։ Նրանք դժգոհում են մաքսային նոր կանոնակարգումներից, պահանջում են, որպեսզի մնա նույն կանոնակարգման նման։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ հանդիպում են ունեցել այդ հարցի վերաբերյալ, սակայն կրկին դժգոհ էին մնացել։

«Սա բոլորի հարցն է։ Ով խանութ ունի, թող փակի ու գա այստեղ։ Մենք այստեղ ենք այսօր այնքան ժամանակ մինչեւ մեր հարցին լուծում չտան։ Այս ճգնաժամի ընթացքում որեւէ թանկացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ թանկացում է եղել, հարկային բեռի ավելացում։ ՊԵԿ-ը ժողովրդին իշխանության դեմ է հանել։ Մենք ուզում ենք, որ նույնը մնա։ Մենք ուզում ենք մեր համար, գլուխներս կախ աշխատենք։ Ուզում ենք հանդիպում վարչապետի հետ, որ հարցին լուծում լինի։ Թող վարչապետը մեր հարցին լուծում տա, թող չհանդիպի էլ».- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

news.am

Back to top button
Close