Նորություններ

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած պացիենտների տարիքը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն` առողջացած, 923-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4135 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք: Ունենք 128 առողջացած:

Back to top button
Close