Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը նախորդ օրերի համեմատ զգալիորեն աճել է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 257 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46.376 դեպքի:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 923 է:

Փաստացի այս պահին բուժվում է 3.101 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 126-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 42.069 անձ` վերջին մեկ օրում 128 անձ:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 247.839. վերջին մեկ օրում կատարվել է 4.135 նոր թեստավորում:

 

Back to top button
Close