ՄիջազգայինՆորություններ

Մարիա Կոլեսնիկովային վաղը մեղադրանք կառաջադրվի

Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային, ով քրեական գործով կալանավորված էր Բելառուսի ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կոչեր հնչեցնելու համար, չորեքշաբթի մեղադրանք կառաջադրվի, հայտնում են նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի մամուլի ծառայությունից:

«Վաղը ժամը 14:00-ին Մարիային մեղադրանք կառաջադրվի»,- հայտնել են մամուլի ծառայությունից՝ վկայակոչելով փաստաբանին:

Ավելի վաղ Կոլեսնիկովայի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, նա գտնվում է Ժոդինոյի քննչական մեկուսարանում (Մինսկի մարզ):

Համակարգող խորհրդի ստեղծումը օգոստոսի 14-ին նախաձեռնել էր Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Նա չճանաչեց ԿԸՀ-ի կողմից հայտարարված քվեարկության արդյունքները, ըստ որի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել էր 80,10% քվեով: Տիխանովսկայան 10,12% ձայն էր հավաքել եւ երկրորդ տեղում էր հայտնվել: Միավորված ընդդիմության շտաբը հայտարարեց, որ Համակարգող խորհրդի խնդիրն է լինելու իշխանության փոխանցման ապահովումը: Ավելի ուշ խորհուրդը ընտրեց յոթ անդամից բաղկացած նախագահություն:

Օգոստոսի 19-ին Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց պետական ​​իշխանության զավթման հանրային կոչերի համար խորհուրդ ստեղծելու փաստով: Քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկումն է:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close