ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
Ոտքեր չունեցող ռուսաստանցին միայն ձեռքերի օգնությամբ բարձրացել է Էլբրուսի գագաթը

Երկու ոտքերը կորցրած ռուսաստանցի Ռուստամ Նաբիեւը միայն ձեռքերի օգնությամբ կարողացել է բարձրանալ Էլբրուս լեռան գագաթը, ինչը նախկինում ոչ ոք չի կարողացել անել: Բլոգերի Ինստագրամում հրապարակվել է գագաթը նվաճելու պահի տեսաձայնագրությունը:
«Ես արեցի դա, ես կարողացա դա անել: Այս ձեռքերով հասա Էլբրուս լեռան գագաթը: Ես ձեզ շատ եմ սիրում, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ»,-հայտարարել է Ռուստամը՝ պարզելով գագաթի բարձրության թվերով ցուցանակը և հազիվ զսպելով արցունքները:
Երիտասարդը հայտնել է, որ ինքը հաշմանդամություն ունեցող առաջին անձը չէ, ով հասել է այդ վայրը: Սակայն նախկինում ոչ ոքի չի հաջողվել դա անել միայն ձեռքերի օգնությամբ: 15 կիլոմետրանոց լեռնուղին Ռուստամ Նաբիեւը հաղթահարել է 13 ժամում: