ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում մեկնարկեց 2020-21 ուսումնական տարին

Վրաստանում սեպտեմբերի 15-ից հանրային և մասնավոր դպրոցներում մեկնարկեց 2020-2021 նոր ուսումնական տարին:

Վրաստանի վարչապետի ղեկավարած միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով  խոշոր քաղաքներում ու որոշ գյուղերում ուսումնական գործընթացը բոլոր դասարանների աշակերտների համար մեկնարկում է հեռավար ռեժիմով :

Ներկա պահի դրությամբ հայտնի է, որ ուսումնական գործընթացը դասասենյակներում կանցկացվի հոկտեմբերի 1-ից: Մանկաարտեզները ևս գործունեությունը վերսկսում են հոկտեմբերի 1-ից:

Վրաստանի ԿԳ նախարարության տեղեկատվությամբ՝ չնայած բարդություններին, նոր ուսումնական տարին կարևոր նորություններով է մեկնարկում: 2020-21թ ուս.տարվա շեմին արդեն ավարտվել է 50 հանրային դպրոցների շինարարություն, իսկ ամբողջովին վերանորոգվել է մինչև 800 դպրոց:

Նախարարության տեղեկությամբ՝ դպրոցներն ապահովված են դասագրքերով ու առաջին դասարանցիների համակարգիչներով, որոնք փուլ-առ-փուլ կհանձնվեն աշակերտներին:

Նոր ուսումնական տարվանից կստեղծվի նաև էլեկտրոնային մատյան, ինչն ավելի կդյուրացնի հեռավար ուսումնական պրոցեսը:

Նշենք՝ նախորդ ուս.տարվա երկրորդ կիկսամյակի ընթացքում Վրաստանի որդեգրած հեռավար ուսուցման համակարգը Եվրոպայում ամենալավ համակարգերի շարքում է: Կորոնավիուսի դեմ պայքարի մասին խոսելիս Վրաստանի վարչապետը բազմիցս անդրադարձել է կրթական ոլորտում արձանագրած հաջողություններին:

aliq.ge

Back to top button