ՄիջազգայինՆորություններ

Իրաքում ոչնչացվել է ԻՊ-ի ֆինանսիստը, ձերբակալվել պարագլուխներից մեկը

Իրաքի Հակաահաբեկչական վարչության աշխատակիցները Բաղդադից արևմուտք ընկած շրջանում հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գլխավոր ֆինանսիստին, ձերբակալել պարագլուխներից մեկին:

«Միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի համատեղ օպերատիվ հրամանատարության և Հակաահաբեկչական վարչության առաջին մարտավարական ստորաբաժանման հրամանով դեսանտ է իջել Անբար նահանգի Ալ-Ռուտբա շրջանում: Գործողության ընթացքում ոչնչացվել է մեկ ահաբեկիչ, որը ԻՊ-ի գլխավոր ֆինանսիստն էր, և ձերբակալվել է առանցքային ղեկավարներից մեկը»,-նշված է վարչության տարածած հաղորդագրության մեջ:

regionmonitor.com

Back to top button