Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Հայ առաքելական նորակառույց եկեղեցու օծման արարողություն է կայացել Իրաքյան Քուրդիստանում՝ Էրբիլում

Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում տեղի ունեցավ Հայ առաքելական նորակառույց Նավակատիք  եկեղեցու օծման արարողությունը, որի ընթացքում եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Խաչ։ Եկեղեցու կառուցման համար հողահատկացումը և ֆինանսավորումը իրականացվել էր  Ինքնավարության նախկին նախագահ Մասուդ Բարզանիի (Masoud Barzani ) կառավարության կողմից։

Օծման արարողությունը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի Թեմի առաջնորդ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը։ Արարողությանը ներկա էին Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը  Եգիպտոսի, Ռումինիայի, Փարիզի, Դամասկոսի թեմերի առաջնորդները, Կիպրոսի թեմի նախկին առաջնորդը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչը։ Արարողությանը մասնակցում էին նաև Իրաքի տարբեր կրոնական համայնքների առաջնորդներ, պետական բարձրաստիճան այրեր, երկրում հավատարմագրված դիվանագետներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Back to top button