ՆորություններՔո ձայնը

«Սրա վրա Ադրբեջանը միլիոներ էր ծախսել. մինչև հիմա մեր «նվիրած» փամփուշտներով է ման գալիս»

Թուրքագետ, փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրա վրա Ադրբեջանը միլիոներ էր ծախսել և իբրև թե անորսալի մարդասպան դարձրել։ Սակայն 2015թ․-ի մարտի 19-ին մեր տղերքն այնպես են պատժում, որ մինչև հիմա մեր «նվիրած» փամփուշտներով է ման գալիս…
ուլֆաթ հասանով անուն ազգանուն կրող շարքային մարդասպանը ադրբեջանական 052, կամ յաշմա անունը կրող հատուկ ջոկատից է, որտեղ անցել է ծառայության 2003թ․-ից։

Ուղիղ 10 տարի պետությունը այս անձի վրա միլիոներ է ծախսել։ Նրան մարդասպան դարձնելու համար Ադրբեջանը դասընթացների է ուղարկել արտերկիր, այդ թվում Թուրքիա։

Իսկ 2013թ․-ից արդեն անցել է իր հիմնական գործառույթին։ Սակայն հիմնական առաջադրանքի ժամանակ մերոնք այնպես են չեզոքացրել իրեն, որ նա Ադրբեջանի վրա մնացել է կրկին որպես ծախսատար մարդասպան։ Երկարատև բուժում, բարձր թոշակ և այլն։ Սրա նմաններին նաև հուլիսյան մարտերին ենք շարքից հանել…»

Back to top button
Close